Ազգային գեղանկարչական ԴՊՐՈՑ

Ազգային գեղանկարչական ԴՊՐՈՑ Արվեստի դասավանդում

23/07/2026

Ռուբեն Զարյան - «Մայրամուտից Առաջ» գ. Հրդեհ
1972թ. հունվարի 2 - ին Երևանով մեկ տարածվեց ահավոր լուր` այրվել է Մինաս Ավետիսյանի արվեստանոցը:
Ես շտապեցի նկարչին տեսնելու: Գնացի տիկնոջս հետ: Հանդիպեցինք բակում, կամարակապ մուտքի մոտ: Շրջապատված էր համակիր նկարիչներով: Մինասը խոշոր աչքեր ուներ, որոնք գեղեցիկ էին իրենց տխրությամբ: Թախիծն այդ օրը ավելի էր խորացել: Ասես աշխարհի վիշտն իրենը լիներ:
Մենք լուռ փաթաթվեցինք: Ոչ խոսք ասի, ոչ մխիթարեցի: Կան բառեր, որ կարողանային սփոփիչ լինել վշտահար արվեստագետի համար? Լռությունը երևի ի վիճակի էր ավելին ասելու:
Փաթաթվելիս ծրար խոթեցի գրպանը: Կարճ նամակ էր, որով պարտավորվում էի վերադարձնել ինձ նվիրած իր երկու նկարը` հայտնելով, որ չեմ կասկածում, որ նույն ձևով կվարվեն նաև մյուս բարեկամները:
Բաժանվելիս ասացի.
- Հիմա, սիրելի Մինաս, հիմա պիտի աշխատես և ապացուցես, թե ով ես դու ի հեճուկս թշնամյաց ու չարյաց:
Երեկոյան դեմ հեռախոսեց Մինասը և ասաց, թե կարդացել է նամակը, շնորհակալ է նկարները վերադարձնելու պատրաստակամությանս համար, բայց խնդրում է չանել:
..Ահռելի պահանջ ուներ նկարելու: Բայց զգում էինք այլ տրամադրություն ևս. շտապում էր: Կարծես վախենում էր չհասցնել: Միթե նրան հետամուտ էր վաղ մահվան զգացումը: Հայտնի են դեպքեր, երբ գրողը կամ արվեստագետը զգացել են իրենց մոտալոտ մահը:
Գուցե հենց այդ զգացողության էր ենթակա Մինասը, այդ բարի ու հրաշալի մարդը, այդ մաքուր և առաքինի անձնավորությունը, որն ապրում էր` ոտքի տակ զգալով հողը, հայրենի հողը, և ով իմանա, տակավին ինչ հրաշքներ էր արարելու, եթե... ապրեր:

Նկարը` Մինաս Ավետիսյան - «Ձմերուկով նատյուրմորտ», 1960թ.:
#ԱրթԶ

 Միաս Ավետիսյանը Հայաստանի ԽՍՀ ժողովրդական և վաստակավոր նկարիչ էր։ Մինաս Ավետիսյանը գեղանկարչության մեջ հետևում էր ազգայ...
15/07/2026


Միաս Ավետիսյանը Հայաստանի ԽՍՀ ժողովրդական և վաստակավոր նկարիչ էր։ Մինաս Ավետիսյանը գեղանկարչության մեջ հետևում էր ազգային ավանդույթներին' օգտագործելով միջնադարյան մանրանկարներում հայտնաբերած արտահայտչամիջոցները, հայտնի հայ նկարիչների փորձը։

 Ինչպես ամեն նշանավոր արվեստագետի, այնպես էլ Հայաստանի ԽՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Զարդարյանի (1918-1992թթ.) տաղանդ...
15/07/2026


Ինչպես ամեն նշանավոր արվեստագետի, այնպես էլ Հայաստանի ԽՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Զարդարյանի (1918-1992թթ.) տաղանդը կապված է եղել ազգային մշակույթի ավանդույթների հետ։ Հայրենական պատերազմից հետո հայկական գեղանկարչության բնագավառում ի հայտ եկած նոր որակներն ու զարգացումները մեծ չափով կապված էին Հովհաննես Զարդարյանի անվան հետ։

 Հայկական Դրամատիկական թատրոնի համար որպես վարագույր պատկերած " Հայաստան" պաննոն' բնապատկերում համադրելով հայկական ճարտա...
15/07/2026


Հայկական Դրամատիկական թատրոնի համար որպես վարագույր պատկերած
" Հայաստան" պաննոն' բնապատկերում համադրելով հայկական ճարտարապետական հուշարձաններ, ազգային պար, նատյուրմորտի տարրեր, ներկայացնում է կերպարվեստային նոր մոտեցում ազգային գեղանկարչության բնագավառում։

 Հայաստանի ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972թթ.) դերը խորհրդահայ կերպարվեստի զարգացման գործում շատ մեծ...
15/07/2026


Հայաստանի ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972թթ.) դերը խորհրդահայ կերպարվեստի զարգացման գործում շատ մեծ է։ Մարտիրոս Սարյանի արվեստը' մոնումենտալությամբ,վառ պայծառ գույների ներկապնակով, ժողովրդական ստեղծագործության հետ սերտ կապով կարևոր դեր է կատարել ազգային գեղանկարչական դպրոցի ձևավորման մեջ։

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ազգային գեղանկարչական ԴՊՐՈՑ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category