ՃաշաԿ / 𝖳𝖺𝗌𝗍𝖾

ՃաշաԿ / 𝖳𝖺𝗌𝗍𝖾 «Աստված, հայրենիք, արվեստ, երաժշտություն, պոեզիա, պատմություններ, հոգի, սուրճ և ՆԱ...» 📖☕🤎

Տերն ասում է` «ԵԹԵ ՄԵԿԸ ՁԵԶ Է ԱՆՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ԻՆՁ Է ԱՆՈՒՄ»` թե՜ բարին և թե՜ չարը։Հանձնի՜ր քո դատը Տիրոջը և մի՛ չարացիր կյա...
01/08/2026

Տերն ասում է` «ԵԹԵ ՄԵԿԸ ՁԵԶ Է ԱՆՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ԻՆՁ Է ԱՆՈՒՄ»` թե՜ բարին և թե՜ չարը։
Հանձնի՜ր քո դատը Տիրոջը և մի՛ չարացիր կյանքի և մարդկանց վրա...

🩶
28/07/2026

🩶

«Մարդ պիտի կյանքում գոնե մի անգամ աքաղաղի ձայնից արթնացած լինի։ Պիտի առավոտյան սպասած լինի՝ երբ են հավերը «գնում իրենց գ...
28/07/2026

«Մարդ պիտի կյանքում գոնե մի անգամ աքաղաղի ձայնից արթնացած լինի։ Պիտի առավոտյան սպասած լինի՝ երբ են հավերը «գնում իրենց գործերով», որ նախաճաշ-ձուն առանց քաշքշուկի վերցնի հավաբնից։
Մարդ պիտի գիրք կարդալուց գոնե մի անգամ կտրված լինի կովի՝ խաղաղության մեջ հնչող դանդա՜ղ ու երկար բառաչից ու չհասկանա, թե ինչ կարդաց նախորդ էջում։ Պիտի թթի ծառ թափ տված լինի կամ գոնե դրա տակ մի քանի մետրանոց «ցելոֆանը» պահողներից մեկը պիտի եղած լինի։
Մարդ պիտի գոնե մի անգամ «պախկվոցի» խաղալիս մառան, խորդանոց կամ գուռ մտած լինի, ընթացքում էլ հասկանա՝ բայց լավ էլ տեղ ա մի քիչ մենակ մնալու համար։
Մարդ պիտի գոնե մի անգամ հեծանիվով տրորած լինի չտեսած աթարը կամ ծակի անիվը՝ բախչա (այգի) մտնելու անհաջող ու փաստորեն փշոտ փորձից։
Մարդ պիտի գոնե մի անգամ հենց նոր թոնրից հանած տաք-տաք, կիսակարմիր լավաշ կերած լինի՝ տան սարքած պանրով ու իր ձեռքով քաղած վարունգով։
Մարդ պիտի գոնե մի անգամ մտածի՝ հա բայց հեշտ ա հողում գործ անելը, ես էլ կօգնեմ, ու հաջորդ օրը, մածունը թևերին քսելով, հասկանա, թե ինչ է նշանակում առավոտից իրիկուն արևի տակ գործ անելը։ Հա ու իրարից տարբեր բաժակներով սուրճ խմի, որովհետև 8 հատ միանման բաժակ չկար ձեռքի տակ։
Մարդ պիտի գոնե մի անգամ երեկոյան զբոսնելիս զգա, որ ցուրտ է, ու հագնի իրենից 3 չափսով մեծ «սպարտիվկա» (սպորտային վերնազգեստ՝ էսթետների համար), որ հաջորդ անգամ հիշի ու հետը գոնե մի տաք շոր վերցնի։
Ու մարդ պիտի գոնե մի անգամ գյուղում մի հին, կոտրած պատուհաններով ու փայտե դռնով, վաղուց ոչ մեկինը դարձած տուն տեսնի, որ մտածի՝ մեծանամ, գամ էս տունը սիրուն սարքեմ, դարձնեմ հյուրանոց, մարդիկ գան, վայելեն։
Ու ճիշտ են ասում, որ գյուղի ամեն ինչը համով է՝ ծիրանը, գիլասը, վարունգը, ձմերուկը ու հատկապես՝ երեխա ժամանակների հիշողությունները»։

Լիլի Մկրտչյան

19/07/2026

Դոստոևսկին ասել է.
«Մարդու հոգին դժոխքից էլ խորն է, որովհետև դժոխքը չի ձևացնում, թե բարի է...» ❤️‍🩹

Այսօր անցյալի ոչ մի օրվա մեջ չմնալու միջազգային օրն է․․․ 🌺
18/07/2026

Այսօր անցյալի ոչ մի օրվա մեջ չմնալու միջազգային օրն է․․․ 🌺

Քո հոգու արևը հուսահատության ամպերով չփակես 🌻💛
18/07/2026

Քո հոգու արևը հուսահատության ամպերով չփակես 🌻💛

«Երբ արժեքները փչանում են, փչացածներն արժեք են դառնում»։Պարսկական ասույթ
17/07/2026

«Երբ արժեքները փչանում են, փչացածներն արժեք են դառնում»։

Պարսկական ասույթ

Նժդեհյան մտքեր... 🖤«Մաքուր խղճի չափ ուժեղ չէ և ոչ մի վահան: Իր խղճի պաշտպանությունը վայելողը կարիք չի ունենա ուրիշների պ...
26/06/2026

Նժդեհյան մտքեր... 🖤

«Մաքուր խղճի չափ ուժեղ չէ և ոչ մի վահան: Իր խղճի պաշտպանությունը վայելողը կարիք չի ունենա ուրիշների պաշտպանության»։

«Ուզում եք խորապես ճանաչել մեկին, խոսեք և խոսեցրեք նրան Աստծո մասին, ու նրա պաշտանքի կամ անհավատության միջոցով նա պիտի մատնի իր հոգևոր հասակը։ Անաստված ես, ասել է` զուրկ ես սրբության նվիրումից, պարտականության զգացումից, ասել է` վաղ թե ուշ դու պիտի դավաճանես նմաններիդ...»

«Ընկեր ու բարեկամ փնտրի՛ր տառապանքի, ճշմարտության և կատարելության ճամփաների վրա: Ընկերացի՛ր ամեն տառապողի, ճշմարտության հետամտողի հետ, և միայն նմանների առջև բա՛ց էությանդ դռները...»

«Իմ հոգին զույգ հենարաններ ունի՝ Աստված և Հայրենիք։ Նա, ով ընդունում է Աստծու գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականության՝ Ազգ, Հայրենիք, Պետություն...»։

«Ես քեզ ընտրել եմչկարդացած բոլոր գրքերիև չնայած բոլոր ֆիլմերիփոխարեն․․․» 🤎Արմեն Սարգսյան
26/06/2026

«Ես քեզ ընտրել եմ
չկարդացած բոլոր գրքերի
և չնայած բոլոր ֆիլմերի
փոխարեն․․․» 🤎

Արմեն Սարգսյան

«Ժամանակը չի բուժում, բայց հաշտեցնում է»: 🤍
22/06/2026

«Ժամանակը չի բուժում, բայց հաշտեցնում է»: 🤍

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՃաշաԿ / 𝖳𝖺𝗌𝗍𝖾 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category