Gayanna dance and art studio Vanadzor

Gayanna dance and art studio Vanadzor «Գայաննա» մարզամշակութային կենտրոն

Վանաձորի «Գայաննա» կենտրոն՝ նոր հասցեում, նոր խմբեր։ Պարային դպրոց-ստուդիա, հարսանեկան և ավարտական պարերի ուսուցում, տոնական առթիների շոու-ծրագրի կազմակերպում, կարատե և «Փոքրիկ Մաուգլի» մարզական ակումբ, թատերական-պարային ստուդիա, աէրոբիկա, Յոգա, Աէրոյոգա, ֆիտնես, Զումբա ակումբ, դասապատրաստում, լեզուների ուսուցում և այլն

«Գայաննա»-ն իր գործունեությամբ նպաստում է սպորտային, կրթական, մշակութային և ե

րիտասարդական ոլորտների ակտիվացմանը, աջակցում է երեխաների, պատանիների և երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաև իրականացնում է բարեգործական ծրագրեր սոցիալապես անապահով և այլ խոցելի խավերի համար։ ՀԿ-ն կազմակերպում է համապատասխան մասնագիտական ուսուցում ուսումնական, մշակութային, մարզական ստորաբաժանումներ ստեղծելու միջոցով։ Գործունեության շուրջ 18 տարիներին «Գայաննա»-ն կազմակերպել է բազմաթիվ համերգներ, փառատոներ, շոու ծրագրեր, ֆլեշմոբեր, ամանորյա միջոցառումներ հանրապետության տարբեր քաղաքներում, Կյոկուսինկայ կարատեի Հայաստանի բաց առաջնություններ, միջազգային, մարզային և քաղաքային մրցաշարեր, ամառային ճամբարներ, արշավներ, էքսկուրսիաներ, ճանաչողական այցելություններ, ազգային պարերի բարեգործական դասընթացներ, Slackline սպարտաձևի անվճար դասընթացներ, առողջ ապրելակերպը պրոպագանդող բացօթյա անվճար մարզումներ, առաջին բուժօգնության և ինքնապաշտպանության բարեգործական դասընթացներ, համաքաղաքային շաբաթօրյակներ և մաքրման աշխատանքներ, պլաստիկ շշերի խցանների հավաքում և դրանց վերամշակման միջոցով ստրիտ արտ Վանաձորում, հումանիտար օգնության հավաքագրում և հանձնում հասցեատերերին։
Ի թիվս այդ նախաձեռնությունների 2017թ.-ից միացել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական անվճար մարզումների նախագծին, ղեկավարելով վանաձորյան մարզումները։
2018թ.-ին «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման, «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ների և Վանաձորի համայնքապետարանի հետ միասին դիմել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարութան կողմից հայտարարված 2019 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին և հաղթել։

29/04/2026

Վանաձորում նշվեց պարարվեստի օրը և պարը խոսեց բոլորի փոխարեն՝ հանուն միասնության, պինդ ու աննկուն կամքի, ինչպես նաև մատաղ սերնդի մեջ սերը սերմանելու գաղափարի ✨

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք ոլորտի նվիրյալներին և արվեստասեր հասարակությանը 🤗

Թո´ղ պարը շարունակի միավորել, ոգեշնչել և ուժ տալ 💫

#Պարարվեստիօր #ապրիլի29 #վանաձոր

Gayane Tadevosyan Անահիտ Կարապետյան Seda Grigoryan

19/04/2026

«Գայաննա» պարաընտանիքում ավանդույթ դարձած մայրիկ-բալիկ հերթական դասն էր 🤗 Վայելեք մեր ջերմ ակնթարթները 💫

📝 ՇՏԱՊԵՔ ՄԻԱՆԱԼ ՄԵՐ ՊԱՅԾԱՌ ԳԱՅԱՆՆԱ ԸՆՏԱՆԻՔԻՆ 🥰
📍 Մեր հասցեն` ք. Վանաձոր, Տ. Մեծի 17 ☺️
📞 հեռ՝ +37455898799, +37493898799, +37455391920 /նաև viber, whatsapp, telegram

#վանաձոր #պար

Aram mp3, Sona & Gayanna dance🫰🏻Կայացած ևս մեկ օր սիրելի երգիչների հետ 💛 Տեսանյութը` շուտով📝 ՇՏԱՊԵՔ ՄԻԱՆԱԼ ՄԵՐ ՊԱՅԾԱՌ ԳԱ...
11/04/2026

Aram mp3, Sona & Gayanna dance🫰🏻
Կայացած ևս մեկ օր սիրելի երգիչների հետ 💛 Տեսանյութը` շուտով

📝 ՇՏԱՊԵՔ ՄԻԱՆԱԼ ՄԵՐ ՊԱՅԾԱՌ ԳԱՅԱՆՆԱ ԸՆՏԱՆԻՔԻՆ 🥰
📍 Մեր հասցեն` ք. Վանաձոր, Տ. Մեծի 17 ☺️
📞 հեռ՝ +37455898799, +37493898799, +37455391920 /նաև viber, whatsapp, telegram Անահիտ Կարապետյան
Gayane Tadevosyan

07/04/2026

Թրենդը համարենք փակված մեր բալիկ-մայրիկ կատարումով 🤗

Բոլոր կանանց մաղթում ենք շա՜տ սեր և ներդաշնակություն 💫



Gayane Tadevosyan Milena Kirakosyan Անահիտ Կարապետյան

24/02/2026

🎭 Արի´ թատերական ստուդիա «Գայաննա» արվեստի դպրոցի նոր մասնաճյուղում 👇
Եթե դուք էլ եք ուզում ձեր երեխայի օրերն անցնեն բազմազան և արվեստի աշխարհում, ուրեմն միանշանակ պետք է միանալ մեր մեծ ընտանիքին` արդեն նաև նոր ու կրկին հարմարավետ, բարեկարգ, գեղեցիկ, ջերմ ու տաք վայրում...

Մեր նոր մասնաճյուղի հասցեն է Դեմիրճյան 15` Գայաննայի հիմնական մասնաճյուղին շատ մոտ 😉

📞 +37455898799

#թատերական #театральный #Թատրոն

07/02/2026

🎨🖌️ Արի´ նկարչական դասերի «Գայաննա» արվեստի դպրոցի նոր մասնաճյուղում 👇
Եթե դուք էլ եք ուզում ձեր երեխայի հետ զբաղվեն արհեստավարժ և փորձաշատ մասնագետներ, ուրեմն միանշանակ պետք է միանալ մեր մեծ ընտանիքին` արդեն նաև նոր ու կրկին հարմարավետ, բարեկարգ, գեղեցիկ, ջերմ ու տաք վայրում...

Մեր նոր մասնաճյուղի հասցեն է Դեմիրճյան 15` Գայաննայի հիմնական մասնաճյուղին շատ մոտ 😉

Սիրով սպասում ենք ձեզ` միասին սկսելու մեր հաղթարշավը նկարչության, անիմացիայի և թատերարվեստի հեքիաթային աշխարհում։ Ի դեպ լրջորեն և գրագետ կաշխատենք նաև դիմորդների հետ։

📞 +37455898799

Gayane Tadevosyan Անահիտ Կարապետյան

«Գայաննա» պարային դպրոցի ամանորյա հեքիաթը 🎄🎉 📝 ՇՏԱՊԵՔ ՄԻԱՆԱԼ ՄԵՐ ՊԱՅԾԱՌ ԳԱՅԱՆՆԱ ԸՆՏԱՆԻՔԻՆ 🥰📍 Մեր հասցեն` ք. Վանաձոր, Տ. ...
13/01/2026

«Գայաննա» պարային դպրոցի ամանորյա հեքիաթը 🎄🎉

📝 ՇՏԱՊԵՔ ՄԻԱՆԱԼ ՄԵՐ ՊԱՅԾԱՌ ԳԱՅԱՆՆԱ ԸՆՏԱՆԻՔԻՆ 🥰
📍 Մեր հասցեն` ք. Վանաձոր, Տ. Մեծի 17 ☺️
📞 հեռ՝ +37455898799, +37493898799, +37455391920 /նաև viber, whatsapp, telegram/

Gayane Tadevosyan Անահիտ Կարապետյան Astghik Norekyan Milena Kirakosyan Артур Даллакян

28/12/2025

🎄«Գայաննա» պարային դպրոցի գեղեցիկ ելույթաշարով ամփոփում ենք տարեվերջյան համերգները 💫😊

📝 ՇՏԱՊԵՔ ՄԻԱՆԱԼ ՄԵՐ ՊԱՅԾԱՌ ԳԱՅԱՆՆԱ ԸՆՏԱՆԻՔԻՆ 🥰
📍 Մեր հասցեն` ք. Վանաձոր, Տ. Մեծի 17 ☺️
📞 հեռ՝ +37455898799, +37493898799, +37455391920 /նաև viber, whatsapp, telegram/
Gayane Tadevosyan Անահիտ Կարապետյան Astghik Norekyan Артур Даллакян

28/11/2025

«Ոսկե նուռ» մրցույթ֊փառատոնի շրջանակներում մեր ունեցած գեղեցիկ օրը ներկայացնում ենք փոքրիկ տեսանյութով 💛

Կրկին շնորհավորում ենք «Գայաննա» պարային դպրոցի ազատ ոճ և հայկական պարեր անվանակարգերում 2-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած և փայլուն հանդես եկած փոքրիկներին, ում գեղեցիկ ելույթի ականատեսը եղան լեփ֊լեցուն դահլիճի 500-ից ավել հանդիսականները 😉😊

Նշենք, որ միջոցառմանը մասնակցում էին 900֊ից ավելի կատարողներ տարբեր մարզերից, իսկ մեր պարաընտանիքից մասնակցող 3 կրտսեր խմբերն 1-ին անգամ էին հանդես գալիս մրցույթ֊փառատոնի շրջանակներում:

Նման սերունդ կրթելու և պարային գրագետ գիտելիքներ երեխաներին փոխանցելու համար հատուկ շնորհակալություն մեր գլխավոր պարուսույց ԱՆԱՀԻՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, պարուսույցներ`ԱՍՏՂԻԿ ՆՈՐԵԿՅԱՆԻՆ և ՄԻԼԵՆԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ:

📝 ՇՏԱՊԵՔ ՄԻԱՆԱԼ ՄԵՐ ՊԱՅԾԱՌ ԳԱՅԱՆՆԱ ԸՆՏԱՆԻՔԻՆ 🥰
📍 Մեր հասցեն` ք. Վանաձոր, Տ. Մեծի 17 ☺️
📞 հեռ՝ +37455898799, +37493898799, +37455391920 /նաև viber, whatsapp, telegram/

Gayane Tadevosyan Անահիտ Կարապետյան Milena Kirakosyan Astghik Norekyan

02/10/2025

📝 Եթե ուզում եք Ձեր երեխան լինի ուժեղ, ճարպիկ, ճկուն, նպատակասլաց, շփվող, ունենա հաղթանակի հասնելու կամային հատկանիշներ, լինի ընկերասեր ու կազմակերպված ՇՏԱՊԵՔ ՄԻԱՆԱԼ ՄԵՐ ՊԱՅԾԱՌ ԳԱՅԱՆՆԱ ԸՆՏԱՆԻՔԻՆ 💛

📍 Մեր հասցեն` ք. Վանաձոր, Տ. Մեծի 17 ☺️
📞 հեռ՝ +37455898799, +37493898799 /նաև viber, whatsapp, telegram/

Gayane Tadevosyan Անահիտ Կարապետյան

📣 ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ «Գայաննա» արվեստի դպրոցի նոր մասնաճյուղում 👇Եթե դուք էլ եք ուզում ձեր երեխայի հետ զբաղվեն արհեստավարժ ...
14/09/2025

📣 ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ «Գայաննա» արվեստի դպրոցի նոր մասնաճյուղում 👇
Եթե դուք էլ եք ուզում ձեր երեխայի հետ զբաղվեն արհեստավարժ և փորձաշատ մասնագետներ, ուրեմն միանշանակ պետք է միանալ մեր մեծ ընտանիքին` արդեն նաև նոր ու կրկին հարմարավետ, բարեկարգ, գեղեցիկ, ջերմ վայրում...

Մեր նոր մասնաճյուղի հասցեն է Դեմիրճյան 15` Գայաննայի հիմնական մասնաճյուղին շատ մոտ 😉

Սիրով սպասում ենք ձեզ` միասին սկսելու մեր հաղթարշավը նկարչության, անիմացիայի և թատերարվեստի հեքիաթային աշխարհում։ Ի դեպ լրջորեն և գրագետ կաշխատենք նաև դիմորդների հետ։

📞 +37455898799

Gayane Tadevosyan Անահիտ Կարապետյան

Address

Gayanna
Vanadzor

Telephone

+37455 89 87 99

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Gayanna dance and art studio Vanadzor posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Gayanna dance and art studio Vanadzor:

Share