Artash Baxiryan

Artash Baxiryan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Artash Baxiryan, Arts and entertainment, Shahumyan.

14/07/2026

Ընդունել եմ Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորությամբ:

Ողջունել եմ առաքելության ստեղծումն ու տեղակայումը Հայաստանում՝ կարևորելով վերջին տարիներին ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմ աջակցությունը, ինչպես նաև դիմակայունության ամրապնդմանն ուղղված կարողությունների զարգացման շուրջ իրականացվող միջոցառումները:

Հանդիպման ընթացքում քննարկել ենք նաև հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, ինչի համատեքստում վստահություն եմ հայտնել, որ առաքելության և ՀՀ պետական մարմինների միջև սերտ համագործակցությունը կնպաստի առաքելության մանդատով նախատեսված խնդիրների լիարժեք և արդյունավետ իրականացմանը:

02/07/2026

Հուլիսի 2-ին ընդունել եմ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդյուին։

Զրուցակցիս հետ քննարկել ենք Հայաստան-Եվրոպական միություն երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը՝ անդրադառնալով գործընկերության օրակարգի առաջնահերթություններին։ Մասնավորապես, ընդգծել ենք էներգետիկայի ոլորտում և առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցի շրջանակում համագործակցության խորացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում նաև մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության իրավիճակի շուրջ։

16/06/2026
14/06/2026

ENG ⬇️

Հունիսի 14-ին Դիլիջանում կայացել է իմ և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ Ընդգծել ենք երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի համատեքստում:

Մտքեր ենք փոխանակել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ։

Պայմանավորվել ենք շարունակել աշխատանքային շփումները՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում:

ENG ⬇️

On June 14, a working meeting was held in Dilijan between me and Hikmet Hajiyev, Assistant to the President of the Republic of Azerbaijan.

During the meeting, a range of matters related to the peace agenda between Armenia and Azerbaijan were discussed. The importance of sustained bilateral dialogue was underscored in the context of efforts aimed at promoting lasting peace and stability in the region.

Views were also exchanged on confidence-building measures between the civil societies of the two countries.

We decided to maintain working-level contacts, confirming that the next meeting will take place in Azerbaijan.

06/05/2026

Այսօր ընդունել եմ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Հանդիպման ընթացքում գոհունակությամբ նշել ենք օրերս Երևանում անցկացված ԵՔՀ գագաթնաժողովի և Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի կարևորությունն ու ընդգծել Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խրախուսանքի խոսքերն ուղղված եվրոպական ընկերություններին Հայաստանում ներդրումներ անելու հետ կապված:

Զրուցակցիս հետ քննարկել ենք նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը:

28/04/2026
22/04/2026

Դելֆիում հանդիպել եմ Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ:

Զրուցակցիս հետ քննարկել ենք Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդգրկող հարցեր՝ նախանշելով հետագա համագործակցության հնարավոր ուղիները:

Հանդիպմանն անդրադարձել ենք նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին:

Address

Shahumyan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Artash Baxiryan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share