17/07/2026
📚 «Գրքից՝ զրույց»- Ինտերակտիվ հանդիպում՝ գրքի շուրջ
🗓 Ժամկետ՝ օգոստոսի 1–28
👥 Մասնակիցներ՝ մինչև 10–15 հոգանոց խմբեր
🎥 Առաջադրանք՝ ստեղծագործաբար ներկայացնել ձեր ընթերցանության ընթացքն ու փորձը՝ ցանկացած հետաքրքիր խմբային մտահղացմամբ։
🏆 Մրցանակներ՝ լավագույն դպրոցներն ու ամենահետաքրքիր ներկայացումներով մասնակիցները կստանան նվերներ🎁
Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա առիթով, շատ երեխաներ նվեր ստացան գրքեր, սակայն դրանցից շատերը մինչ օրս չեն ընթերցվել։ Այս հանդիպման նպատակն է ոգեշնչել երեխաներին բացել այդ գրքերը, կիսվել իրենց ընթերցողական փորձով և բացահայտել նոր գրքեր ու գաղափարներ։
Յուրաքանչյուր մասնակից կներկայացնի իր կարդացած գիրքը (3–5 րոպե)՝ խոսելով հեղինակի, գլխավոր հերոսների, ամենատպավորիչ դրվագների և գրքից ստացած հիմնական տպավորության մասին։ Ներկայացումից հետո մասնակիցները հնարավորություն կունենան հարցեր ուղղելու, կարծիքներ փոխանակելու և քննարկելու գրքի գաղափարներն ու կերպարները։
Հանդիպման երկրորդ հատվածում կանցկացվի «10 հարց գրքի շուրջ» ինտերակտիվ խաղ-քննարկումը։ Հարցերը նպատակ ունեն ոչ թե ստուգելու ընթերցանությունը, այլ զարգացնելու վերլուծական մտածողությունը, սեփական կարծիքն արտահայտելու և միմյանց լսելու հմտությունները։
Հանդիպման ավարտին յուրաքանչյուր մասնակից կներկայացնի իր հաջորդ ընթերցանության ընտրությունը՝ կիսվելով, թե որ գիրքն է ցանկանում կարդալ և ինչու։
Նպատակն է խթանել ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել հաղորդակցման մշակույթը և ստեղծել ջերմ միջավայր, որտեղ գիրքը դառնում է հետաքրքիր զրույցի և նոր բացահայտումների առիթ։
🔖Ընդունվում դասարանային հայտեր։ Եթե ցանկանում եք ձեր դասարանի համար կազմակերպել այս ձևաչափով հանդիպում, սիրով կօգնենք այն դարձնել հնարավորինս հետաքրքիր, ինտերակտիվ և հիշարժան՝ երեխաների տարիքին ու հետաքրքրություններին համապատասխան ծրագրով։
Մասնակցության պայմաններ
🕰️1 ժամ – 1000 դրամ
📍«Տանիք»-ի մենյուից օգտվելու դեպքում՝ 10% զեղչ։
🕰️2 ժամ – 1500 դրամ
սուրճ և քաղցրավենիք
🕰️3 և ավելի ժամ – 2500 դրամ
սուրճ-թեյ և քաղցրավենիք։