16/08/2026
🍇 Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը։ Այն մեր Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված ամենահին տոնակատարությունը։
Ժողովրդական կենցաղում տոնն առավել հայտնի է «Խաղողօրհնեք» կամ «Աստվածածին» անուններով։ Ավանդույթի համաձայն՝ Սուրբ Պատարագից անմիջապես հետո կատարվում է խաղողօրհնության հատուկ կարգ, որից հետո օրհնված ողկույզները բաժանվում են հավատացյալներին։
Բոլոր պտուղներից առավել հենց խաղողի ողկույզն է արժանանում օրհնության․ Տերը խաղողի որթն ամենազորավոր ծառերից առավել բարձրացրեց ու պատվեց՝ Իրեն անվանելով Խաղողի որթ։
✨ Շնորհավորում ենք Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, բարիք ու առատություն։
🖼️ Մինաս Ավետիսյան, Նատյուրմորտ խաղողով (Հր. Բունիաթյանի անվ. Գավառի պատկերասրահի հավաքածու)
#Խաղողօրհնեք #ԱստվածածնիՎերափոխմանՏոն #ՀայԱռաքելականԵկեղեցի