Harvest Festival: Rural Life and Traditions

Harvest Festival: Rural Life and Traditions Exhibition, sale and promotion of farmer produced fruits, vegetables, greens and traditional meals.

In 2014 “Green Lane” Agricultural Assistance NGO held the “Festival of Rural Life and Traditions” for the first time, which was called “The First Harvest Festival” by various media outlets. The festival was organized with the support of Yerevan Municipality and the Ministry of Agriculture. The huge success of the festival made it obvious that this should be an annual event.

«Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը 2014 թ-ին առաջին անգամ անցկացրեց «Գյուղական կյանքի և ավադույթների փառատոնը», որը տարբեր լրատվամիջոցների կողմից անվանվեց «Առաջին բերքի տոն»: Փառատոնը կազմակերպվեց Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ: Փառատոնը մեծ հաջողություն ունեցավ, և ակնհայտ դարձավ, որ այն պետք է լինի ամենամյա:

08/10/2026
🇨🇿 Շնորհակալություն Հայաստանում Չեխիայի դեսպանությանը  of the Czech Republic in Yerevan, Armenia և հարգարժան դեսպան Պետր...
06/10/2026

🇨🇿 Շնորհակալություն Հայաստանում Չեխիայի դեսպանությանը of the Czech Republic in Yerevan, Armenia և հարգարժան դեսպան Պետր Պիրունչիկին ՝ «Գյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն» փառատոնին իրենց ներկայությամբ և գեղեցիկ կատարումներով առանձնահատուկ ջերմություն ու գեղեցկություն հաղորդելու համար։ 🌿🎶

Դեսպանի ներկայությունն ու անմիջական մասնակցությունը փառատոնի մշակութային ծրագրին մեզ համար մեծ պատիվ էին։

Շնորհակալ ենք գեղեցիկ երաժշտական պահերի, ջերմ մթնոլորտի և հայ-չեխական բարեկամությունն այս գեղեցիկ տոնին ևս մեկ անգամ ընդգծելու համար։ 🇦🇲🤝🇨🇿

Սիրով սպասում ենք նոր հանդիպումների և համագործակցության։ 💚

🇱🇧 Շնորհակալություն Լիբանանի դեսպանատանը Embassy of Lebanon in Armenia ՝ «Գյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն» փառ...
05/10/2026

🇱🇧 Շնորհակալություն Լիբանանի դեսպանատանը Embassy of Lebanon in Armenia ՝ «Գյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն» փառատոնին մասնակցության համար։ 🌿

Մեզ համար մեծ ուրախություն էր փառատոնին հյուրընկալել Լիբանանի դեսպանատանը։ Ձեր մասնակցությունն ու ներկայացրած մշակութային առանձնահատկությունները ևս մեկ կարևոր գույն ավելացրին փառատոնի բազմազան ու ջերմ մթնոլորտին։

Շնորհակալ ենք համագործակցության, ներկայության և հայ-լիբանանյան բարեկամությունն ու մշակութային կապերը մեր փառատոնի շրջանակում ևս մեկ անգամ ընդգծելու համար։ 🇦🇲🤝🇱🇧

Սիրով սպասում ենք նոր հանդիպումների և համատեղ նախաձեռնությունների։ 🌱

05/10/2026

💚 Շնորհակալություն «Իմ քայլը» հիմնադրամին Իմ քայլը հիմնադրամ - My Step Foundation՝ «Գյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն» փառատոնին մասնակցության և այս գեղեցիկ ռիլի միջոցով փառատոնի ջերմ ու հիշարժան պահերը ներկայացնելու համար։ 🌿

Ձեր ներկայությունն ու աջակցությունը կարևոր են մեզ համար և օգնում են միասին ստեղծել ավելի գեղեցիկ, բովանդակալից ու համայնքներին միավորող նախաձեռնություններ։

Շնորհակալ ենք համագործակցության և գեղեցիկ հիշողությունների համար։ 💚🌱

🌾 Շնորհավորում ենք Արամ Վերդյանին՝ «Տարվա ֆերմեր» անվանակարգում հաղթանակի կապակցությամբ։«Գյուղական կյանք և ավանդույթներ․...
02/10/2026

🌾 Շնորհավորում ենք Արամ Վերդյանին՝ «Տարվա ֆերմեր» անվանակարգում հաղթանակի կապակցությամբ։

«Գյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026» փառատոնի շրջանակում «Տարվա ֆերմեր» անվանակարգի հաղթող ճանաչվեց Verdyan ։

🏆 Հաղթանակի առթիվ Արամը ստացավ արժեքավոր նվեր՝ խոտհնձիչ, Motoblok.am-ի կողմից։

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ գյուղատնտեսության ոլորտում աշխատող մարդկանց գնահատելու, նրանց աշխատանքը խրախուսելու և գյուղական կյանքի զարգացմանը նպաստելու համար։

Մաղթում ենք Արամին առատ բերք, նորանոր հաջողություններ և բարի աշխատանք։ 🌱

🇦🇪🇦🇪🇦🇪💚 Շնորհակալություն Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությանը Embassy of the UAE in Yerevan՝ «Գյու...
02/10/2026

🇦🇪🇦🇪🇦🇪💚 Շնորհակալություն Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությանը Embassy of the UAE in Yerevan՝ «Գյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026» փառատոնին մասնակցելու և մեր նախաձեռնությանը ցուցաբերած աջակցության համար։

Դեսպանության մասնակցությունը փառատոնն ավելի գունեղ ու հարուստ դարձրեց՝ ներկայացնելով էմիրաթական ազգային մշակույթը, ավանդույթներն ու հյուրընկալությունը։ Այն նաև գեղեցիկ առիթ դարձավ՝ ամրապնդելու Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև մշակութային կապերն ու բարեկամությունը։

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև Flydubai ավիաընկերությանը, որի աջակցությամբ փառատոնի շրջանակում խաղարկվեցին երկու ուղևորություն դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ այցելուներին պարգևելով անմոռանալի ճամփորդության հնարավորություն։ ✈️

Շնորհակալ ենք, որ մեր կողքին եք և նպաստում եք, որ «Բերքի տոնը» դառնա ոչ միայն գյուղական կյանքի ու ավանդույթների տոն, այլև տարբեր ժողովուրդների մշակույթների հանդիպման, փոխճանաչման և բարեկամության հարթակ։

Միասին ստեղծում ենք հիշողություններ, որոնք միավորում են մշակույթներն ու մարդկանց։ 🌿

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԱՄԷ դեսպանությանը՝ «Բերքի տոն 2026»-ին մասնակցելու և էմիրաթական հարուստ մշակույ...
30/09/2026

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԱՄԷ դեսպանությանը՝ «Բերքի տոն 2026»-ին մասնակցելու և էմիրաթական հարուստ մշակույթն ու ավանդույթները մեր այցելուներին ներկայացնելու համար։

Ուրախ ենք, որ փառատոնը դարձավ ևս մեկ գեղեցիկ հարթակ՝ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև մշակութային կապերն ամրապնդելու, միմյանց ժառանգությունն ավելի լավ ճանաչելու և բարեկամության նոր կամուրջներ ստեղծելու համար։

Շնորհակալ ենք վստահության, համագործակցության և փառատոնի միջազգային մշակութային միջավայրն ավելի գունեղ ու բազմազան դարձնելու համար։

في إطار مبادرات الدبلوماسية العامة الهادفة إلى التعريف بالثقافة الإماراتية وتعزيز التبادل الثقافي بين دولة الإمارات وأرمينيا، شاركت السفارة في مهرجان الحصاد 2026 بإقليم كوتايك.
وشهد الجناح الإماراتي إقبالاً لافتاً من الزوار، الذين تعرفوا على جانب من التراث الإماراتي.
Էմիրաթական մշակույթը ներկայացնելու և ԱՄԷ-ի ու Հայաստանի միջև մշակութային փոխանակումն ամրապնդելու նպատակով իրականացվող հանրային դիվանագիտության նախաձեռնությունների շրջանակում դեսպանությունը մասնակցել է Կոտայքի մարզում անցկացված «Բերքի տոն 2026»-ին։
ԱՄԷ տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում, որոնք ծանոթացել են էմիրաթական ժառանգության տարբեր կողմերին։

🌿 Ձեր կարծիքը մեզ համար շատ կարևոր է։13-րդ «Գյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի Տոն» փառատոնն արդեն անցյալում է, իսկ մ...
29/09/2026

🌿 Ձեր կարծիքը մեզ համար շատ կարևոր է։

13-րդ «Գյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի Տոն» փառատոնն արդեն անցյալում է, իսկ մենք ուզում ենք լսել հենց ձեր կարծիքը։ ❤️

Ինչպե՞ս անցավ օրը, ի՞նչն ամենաշատը հավանեցիք, ի՞նչը կցանկանայիք փոխել կամ ավելացնել հաջորդ տարի։

📋 Խնդրում ենք մի քանի րոպե տրամադրել և մասնակցել մեր կարճ հարցմանը։

👉 Լրացրեք հարցումը և օգնեք մեզ 14-րդ փառատոնն էլ ավելի լավը դարձնել։

Շնորհակալ ենք, որ մեր փառատոնի մի մասն եք։ 🌾💚

🐰 Փառատոնի փոքրիկ հյուրերն արդեն գտել են իրենց նոր տունը։Դավթյան Ֆարմսի նապաստակները, որոնք Բերքի տոնի մանկական տաղավարո...
29/09/2026

🐰 Փառատոնի փոքրիկ հյուրերն արդեն գտել են իրենց նոր տունը։

Դավթյան Ֆարմսի նապաստակները, որոնք Բերքի տոնի մանկական տաղավարում ուրախություն էին պարգևում երեխաներին, այժմ իրենց նոր տերերն ունեն։

Նրանք տեղափոխվել են Սյունիքի մարզի Սվարանց գյուղ, որտեղ պատանի Դավիթը սիրով ու հոգատարությամբ կխնամի իր նոր ընկերներին։ Իսկ նրա երազանքն ավելի մեծ է․ Դավիթը նախատեսում է ընդլայնել իր տնտեսությունը և ապագայում ունենալ նապաստակների մեծ ֆերմա։

Ուրախ ենք, որ մեր փառատոնը ոչ միայն գեղեցիկ հիշողություններ է պարգևում, այլև դառնում է նոր պատմությունների, երազանքների ու հնարավորությունների սկիզբ։ ❤️

Մաղթում ենք Դավիթին հաջողություններ իր նախաձեռնության մեջ, իսկ մեր փոքրիկ հյուրերին՝ անհոգ ու երջանիկ կյանք իրենց նոր տանը։ 🌱🐇

🇪🇺🙏Thank YOU🤝🇪🇺🇦🇲💙🇦🇲🙏Շնորհակալ ենք🤝🇪🇺🇦🇲❤️🇪🇺European Union in Armenia🙏💙🇦🇲ՀՀ կառավարություն❤️
28/09/2026

🇪🇺🙏Thank YOU🤝🇪🇺🇦🇲💙
🇦🇲🙏Շնորհակալ ենք🤝🇪🇺🇦🇲❤️

🇪🇺European Union in Armenia🙏💙
🇦🇲ՀՀ կառավարություն❤️

Address

Dzoraghbyur

Opening Hours

Saturday 11:00 - 20:00
Sunday 11:00 - 20:00

Telephone

+37491541177

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Harvest Festival: Rural Life and Traditions posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Harvest Festival: Rural Life and Traditions:

Shortcuts

Share

Category