21/09/2026
Շնորհավոր տոնդ, ի՛մ Հայրենիք։ 🇦🇲
Ես ուխտ եմ արել, որ քեզ մոտ մնամ,
Ոռոգեմ այգիդ, մասնիկդ դառնամ,
Ե՜վ քեզ խնամեմ, և՜ ես ծիլեր տամ,
Եվ մեր ծիլերին պահապան դառնամ։
Եվ ուխտ եմ արել , որ անկեղծ լինեմ,
Ես քո փառահեղ անցյալն էլ գիտեմ,
Գիտեմ քո ներկան հայացքդ լույսին,
Եվ հավատում եմ վաղվադ զարթոնքին։
Ես ուխտ եմ արել, որ քեզ մոտ լինեմ,
Եվ քո էջերից հենց մեկը լինեմ,
Որ քո համբավը աշխարհով փռեմ,
Դու երջանկանաս, ես էլ գոհ լինեմ։
Հեղ. Արմեն Մելիքյան
#Հայրենիք
#ԱնկախՀայաստան35
#ԱնկախությանՕր
Բերդ Մշակույթի Կենտրոն ՄՀԿ Berd Mshakuyti Kentron
Armen Melikyan Berd Culture