20/06/2026
Նկարչական խմբակի դասերն անցնում են ստեղծագործական և հետաքրքիր մթնոլորտում։ Դասերի ընթացքում սաները ծանոթանում են նկարչության հիմնական օրենքներին, սովորում են գծանկար, գունանկար, տարբեր նկարչական տեխնիկաներ։ Ուսուցման գործընթացում զարգանում են նրանց դիտողականությունը, երևակայությունը, գեղագիտական ճաշակը և ինքնուրույն ստեղծագործելու կարողությունները։ Յուրաքանչյուր դաս ներառում է ինչպես տեսական բացատրություն, այնպես էլ գործնական աշխատանք, որի ընթացքում սաները հնարավորություն են ստանում արտահայտել իրենց մտքերն ու զգացմունքները արվեստի լեզվով։